«Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու կենտրոնական պաշտպաններ Ռիո Ֆերդինանդն ու Նեմանյա Վիդիչն այլևս միասին չեն խաղա: Թիմի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է նրանց առանձին դաշտ դուրս բերել:
Ավելի քան 7 տարի Սէր Ալեքսը պաշտպանության կենտրոնը վստահում է այս զույգին: Սակայն այժմ Վիդիչն ու Ֆերդինանդը արդեն երիտասարդ չեն, անընդհատ վնասվածքներ են ստանում:
Ավելին, այդ դիրքի համար պայքարում են երիտասարդ ֆուտբոլիստներ Քրիս Սմոլլինգը, Ֆիլ Ջոնսը և Ջոննի Էվանսը: Սա ստիպում է Սէր Ալեքսին փոխել իր սովորությունը, չնայած Ռիոն և Նեմանյան փայլուն մարզավիճակում են:
-Սմոլլինգի և Ջոնսի վերադարձը օգնեցին մեզ, որպեսզի առանձնացնենք Վիդիչին և Ֆերդինանդին:
Ջոննի Էվանսը պարզապես փայլում է: Նա հիմա ավելի լավ է խաղում: Սմոլլինգին և Ջոնսին խանգարեցին վնասվածքները ավելի առաջ գնալու համար:
Լավ է, որ մենք կարող ենք հույս դնել նրանց բոլորի վրա: Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են,- հայտարարել է Սէր Ալեքսը: ESPN