«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանա հունվարին որևէ նշանակալից ձեռքբերումներ կատարել կամ պաշտոնանկ անել իր մարզիչ Էրիկ Տեն Հագին՝ առանց սէր Ջիմ Ռեթքլիֆի հետ խորհրդակցելու:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին «Յունայթեդը» հայտարարեց, որ Ռեթքլիֆը համաձայնել է գնել ակումբի 25% բաժնետոմսերը 1,25 միլիարդ ֆունտ ստերլինգով և վերահսկելու է «կարմիր սատանաների» ֆուտբոլային բոլոր գործունեությունը:
Ֆորմալ առումով դա տեղի կունենա միայն Պրեմիեր լիգայի կողմից գործարքի հաստատումից հետո: Այս գործընթացը կտևի չորսից վեց շաբաթ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն փակվելուց հետո ավարտվելու ռիսկով:
Այնուամենայնիվ, «Յունայթեդը», որպես հրապարակային առևտրով զբաղվող ընկերություն, Նյու Յորքի ֆոնդային բորսայի միջոցով հրապարակեց 241 էջանոց փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Ռեթքլիֆը ազդեցություն է ձեռք բերում ակումբում և այն անմիջապես ուժի մեջ է մտնում:
«Յունայթեդը» հունվարյան տրանսֆերների հետ կապված՝ գնումների, վաճառքի կամ վարձակալության որոշումներ կարող է կայացնել միայն Ineos քիմիական ընկերության ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո։
Նույնը վերաբերում է Տեն Հագի և սպորտային տնօրեն Ջոն Մուրտոյի ճակատագրին, ում չի կարելի պաշտոնանկ անել առանց Ռեթքլիֆի համաձայնության, հայտնում է Evening Standard-ը:
Եվ եթե Տեն Հագը մի փոքր ամրապնդեց իր դիրքերը նախորդ օրը «Աստոն Վիլլայի» նկատմամբ տարած կամային հաղթանակի շնորհիվ (3:2), ապա Մուրտոյի աթոռը այդքան էլ ամուր չի թվում։