«Տոտտենհեմը» Յաֆետ Տանգանգային գործուղել է «Միլվոլ»։
Տանգանգան այս մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրեց «Աուգսբուրգում»՝ ոչ մի րոպե չխաղալով Բունդեսլիգան ներկայացնող ակումբի կազմում։
Այս իրավիճակը «Տոտտենհեմին» ստիպեց ժամանակից շուտ վերադարձնել Յաֆետին, և նրա անմիջապես ուղարկել «Միլվոլ», որը Չեմպիոնշիպի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Ինչպես նշում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Միլվոլի» հետ կնքած պայմանագիրը չի ներառում գնման տարբերակ, ինչը նշանակում է, որ Տանգանգան մրցաշրջանի ավարտին կվերադառնա «Տոտտենհեմ», որտեղ նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս:
24 ամյա անգլիացին «Տոտտենհեմի» ակադեմիայի շրջանավարտ է, որը 50 հանդիպում է անցկացրել «խթանների» հիմնական թիմի կազմում՝ 2020 թվականի իր նորամուտից հետո: