Իվան Պերիշիչի կարիերան «Տոտտենհեմում» կարելի է համարել ավարտված, քանի որ «Հայդուկը» արդեն ձեռք է բերել խորվաթ եզրայինի վարձակալության մասին համաձայնություն:
Պերիշիչը «Տոտտենհեմի» կազմում ուղիղ 50 հանդիպում է անցկացրել 2022 թվականին «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխությունից հետո՝ դառնալով 1 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Պերիշիչը հուսադրող մեկնարկեց մրցաշրջանը՝ խաղալով «Տոտտենհեմի» մեկնարկային վեց խաղում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ, սակայն սեպտեմբերին Իվանը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ։
Պերիշիչն այժմ մարզավիճակ է հավաքում խաղադաշտ վերադառնալու համար, սակայն 2023/24 մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի «Հայդուկում»:
Եվ քանի որ Պերիշիչի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում, դա նշանակում է, որ 34 ամյա խորվաթն այլևս չի վերադառնա «Տոտտենհեմ»: