Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում ընթացիկ առաջնության 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսին»: «Ռեյնջերները» արժանիորեն պայքարեցին Վիլաշ-Բոաշի թիմի դեմ և կարողացան մեկ միավոր վաստակել: Խաղն ավարտվեց անարդյունավետ ոչ-ոքիով:
Այս խաղից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսը» լքեց վերջին հորիզոնականը, իսկ «Տոտտենհեմը» վաստակած 40 միավորով կշարունակի մնալ լավագույն եռյակում: