Ամռանը Խոսեպ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Իսպանացին պատրաստ է գլխավորել «Սիթին», քանի որ այս ակումբում մեծ պոտենցիալ է տեսել և այստեղ են աշխատում իր նախկին գործնըկերները:
Այս պարագայում Պեպը մերժում է «Յունայթեդի», «Չելսիի», «Բավարիայի» և «Միլանի» առաջարկը, որպեսզի փոխարինի Ռոբերտո Մանչինիին:
Անցած շաբաթ Գվարդիոլան խոստովանեց, որ ամռանը կվերադառնա մարզչական գործունեությանը:
Գործարքի իրականացմամ դեպքում Գվարդիոլան կդառնա Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ տարեկան 10 մլն ֆունտ: The Sun