«Չելսիի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում», խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում «ազնվականների» ներկայիս վիճակը: Այս կապակցությամբ նա նորից նշել է, որ ցանկանում է մնալ «Վեստ Բրոմվիչում» այս մրցաշրջանից հետո:
Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը Լուկակուի թիմը խաղաց «Ռեդինգի» դեմ: Այս խաղում բելգիացին դուբլ ձևակերպեց և իր գոլերի թիվը հասցրեց 12-ի: Հարձակվողն իրեն շատ լավ է զգում այստեղ և իհարկե, զարմանալի չէ, որ նա ցանկանում է մնալ այս թիմում:
-Հուսամ, ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մենք կկարողանանք այնպես անել, որ ես մնամ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում: Այժմ ես կենտրոնացել եմ իմ կարիերայի վրա: Ինձ իսկապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում «Չելսիում»,- ասել է Լուկակուն: Daily Mail