• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը «ՔՊՌ»-ի պատճառով գիշերները չի քնում

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում աշխատելը խլում է իր ողջ ներուժը:

Ռեդնապի տեղափոխվելուց հետո «ՔՊՌ»-ը ժամանակ առ ժամանակ հաջողություններ է գրանցում: Վերջապես նրանք սկսեցին հաղթել, իսկ վերջին խաղերում նկատվում է առաջընթաց թիմի ամենաթույլ օղակի` պաշտպանության գործողություններում:

Այս պահին Ռեդնապի թիմը առաջվա պես գտնվում է Պրեմիեր Լիգայի վերջին հորիզոնականում, բայց այժմ նրանք հնարավություն ունեն պահպանելու իրենց տեղը Պրեմիեր Լիգայում:

 
Սակայն թիմի գլխավոր մարզչի համար այս դրական փոփոխությունները դժվարությամբ են տրվում: Նա տառապում է անքնությունից:

-Ես կարող էի նստել ձեռքերս ծալած և ասել, որ սա իմ խնդիրը չէ, այլ պարզապես անհաջողություն: Սակայն այս պահին իմ ամբողջ կյանքը անցնում է «ՔՊՌ»-ի վրա: Ես ամեն գիշեր չեմ քնում, իսկ ուղեղս աշխատում է օրը 24 ժամ,- նշել է Ռեդնապը: Daily Mail