«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հիացած է իր թիմակից Դենիել Ուելբեքի խաղով:
Կիրակի օրը կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հենց 22-ամյա անգլիացին: Նա վաստակեց տուգանային հարված, որն էլ իրացնելով կարմիր սատանաները խփեցին հաղթական գնդակը:
Վան Պերսին խոստովանել է, որ շատ ուրախ է իր թիմակցի համար, որը մասնակցեց առաջին գոլի ստեղծմանը:
-Դենիելն իսկապես շատ լավ խաղաց: Նա կարևոր դերակատարում ունեցավ առաջին գոլի ժամանակ:
Նա պարզապես հիանալի էր: Դենիելը դեռ երիտասարդ է և շատ է մարզվում: Նա ամբողջ ուժով աշխատում է: Նա սիրում է խաղալ ֆուտբոլ և դա իսկապես լավ է անում,- հայտնել է վան Պերսին: Goal