Մոտակա երկու շաբաթները «ԼԱ Գալաքսիի» հարձակվող Ռոբի Քինը կմարզվի իր նախկին ակումբ «Տոտտենհեմում»:
Քինը «Ուայթ Հարթ Լեյնում» խաղացել է ութ տարի և այժմ մարզավիճակը պահելու համար ընտրել է հենց այս ակումբը:
ՄԼՍ-ի մրցաշրջանը կսկսի մարտին: Մինչ այդ Իռլանդիայի ազգային հավաքականի ավագը հնարավորություն կունենա մարզվել Վիլաշ-Բոաշի սաների հետ:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Քինը կարճաժամկետ պայմանագրով հանդես եկավ «Աստոն Վիլլայում»: