«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ շատ է հավանում «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին:
Ընդամենը երեկ «զինագործների» երկրպագուները գրեցին այն մասին, որ ակումբը պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ ինչ-որ մի խաղացողի համար: Հնարավոր անունների ցանկում նշվում էր Կավանին և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Գոնսալու Իգուաինը:
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը հրապարակավ հայտնեց իր համակրանքը «Նապոլիի» 25-ամյա ուրուգվայցու նկատմամբ:
-Կավանին ֆուտբոլիստ է, որին հավանում եմ: Ինձ համար ակնհայտ է միայն այն, որ նա շատ թանկ արժի,- ասել է Վենգերը:
Ավելացնենք, որ Կավանիի համար պայքարում են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն բուքմեյքերների կարծիքով այս պայքարում ֆավորիտ է «Արսենալը»: