«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Կական հնարավոր է՝ հունվարին արդեն տեղափոխվի Անգլիա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: Այս մասին հայտնում է dailyexpress.co.uk կայքը:
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտադիր է պարզապես ազատ արձակել Կակային: Այս փաստը ավելի է մեծացնում անգլիական ակումբների հետաքրքրասիրությունը:
Կական այս մրցաշրջանում հազվադեպ է դաշտ դուրս գալիս, և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի տեսնում նրան՝ որպես հիմնական խաղացողի: Ավելին, Կական այդպես էլ չկարողացավ վերադառնալ իր նախկին մարզավիճակին: «Միլանում» նա համարվում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նշենք, որ բրազիլացին «Ռեալ» է տեղափոխվել «Միլանից» 2009 թվականի ամռանը 56 մլն-ով: Սակայն այժմ մադրիդյան ակումբը պատրաստ է նրան առանց որևէ պահանջի ազատ արձակել: