«Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտն այսօր ամենայն հավանակությամբ կկնքի երկարամյա պայմանագիր լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ կողմերը դեռ հունվարի սկզբին էին համաձայնության եկել կնքվող պայմանագրի շուրջ:
Ըստ աղբյուրի՝ Թեոն կնքելու է պայմանագիրը 3.5-ից մինչև 5 տարի ժամկետով: Ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 90-100 հազար ֆունտ:
Ուոլկոտի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ լրանում է հունիսի 30-ին: