Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: «Ազնվականները» լոնդոնյան դերբիում ընդունեցին «զինագործներին»:
Խաղի 6-րդ րոպեին դաշտի տերերը առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ իսպանացի Խուան Մատան` 1:0: Իսկ 10 րոպե հետո Ֆրենկ Լեմպարդը անվրեպ իրացնելով 11-մետրանոցը` հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: «Զինագործներից» գոլի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը` 2:1:
«Չելսին» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 45 միավորով կշարունակի մնալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Գոլեր. Մատա` 6ր, Լեմպարդ` 16ր (11մ), Ուոլկոտ` 58ր