«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին առաջիկա օրերին, որպեսզի արդեն կիրակի օրը խաղացնի նորեկին Անգլիայի գավաթի 4-րդ փուլի շրջանակներում կայանալիք «Օլդհեմ»-«Լիվերպուլ» խաղին:
Չնայած որ «մերսիսայդցիների» առաջին առաջարկը 20-ամյա բրազիլացուն գնելու մասին մերժվեց, բայց կողմերը երկուշաբթի օրը վերսկսել են բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph-ը, ակումբներն արդեն հասել են առաջընթացի:
Սպասվում է, որ ամենաուշը ուրբաթ օրը կողմերը համաձայնության կգան, և Կոուտինյոն, որը կարող է հանդես գալ կամ որպես կենտրոնական կիսապաշտպան կամ հարձակվող, կտեղափոխվի «Էնֆիլդ»: Տրանսֆերի արժեքը հնարավոր է կազմի 8 մլն ֆունտ:
Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատ որոշել է դաշտ հանել Ֆիլիպեին այս հանգստյան օրերին կայանալիք հանդիպմանը: