«Սուոնսիի» հարձակվող Միչուն կնքել է նոր պայմանագիր ակումբի հետ: Համաձայնագիրը կնքված է մինչև 2016 թվականը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Միչուն խփել է արդեն 13 գնդակ և գտնվում էր գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված էին ոչ միայն անգլիական ակումբները, այլև հարուստ «Անժին» և «Զենիթը»:
«Սուոնսիի» առաջատար ֆուտբոլիստը այնուամենայնիվ որոշեց այլ ակումբ չտեղափոխվել և երկարաձգեց գործող պայմանագիրը: