• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլոչինին չի մեկնում «Սան-Լորենսո»

Ֆաբրիսիո ԿոլոչինիԱրգենտինական «Սան-Լորենսոն» պաշտոնապես հայտնել է, որ այլևս պահանջներ չունի «Նյուքասլի» պաշտպան և ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի նկատմամբ:

Ավելի վաղ 30-ամյա արգենտինացին խնդրել էր «կաչաղակներին» թույլ տալ վերադառնալ հայրենիք անձնական խառնվածքի պատճառով: Հենց այդ ժամանակ էլ լուրեր սկսվեցին պտտվել այն մասին, որ Կոլոչինիի ծառայություններով հետաքրքրված է «Սան-Լորենսոն»: Արգենտինական այս ակումբը պատրաստ էր ձեռք բերել Կոլոչինիին, եթե նա խզեր գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ, որովհետև «Սան-Լորենսոն» չէր կարող գնել նրան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում էր Ֆաբրիսիոյի ապագան, որին «Նյուքասլը» ձեռք էր բերել 2008 թվականին՝ «Դեպորտիվոյից» 10.3 մլն ֆունտով: Արդյունքում «Սան-Լորենսոն» հրաժարվեց Կոլոչինիին ձեռք բերելու մտքից, և այժմ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ մնալու է «Սեյնտ Ջեյմս Պարկում» մինչև այս մրցաշրջանի ավարտը:

«Վերջ ի վերջո երկարատև բանակցություններից հետո մենք կարող ենք հայտարարել, որ Ֆաբրիսիո Կոլոչինին չի միանալու մեզ: Անհնարին էր ազատել նրան «Նյուքասլի» պայմանագրից: Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք այլընտրանքային տարբերակների մասին պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- հայտնում է «Սան-Լորենսոյի» պաշտոնական թվիթերյան էջը:

Հետաքրքիր փաստեր