«Նորվիչ Սիթին» Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Ռիկի Վան Վոլֆսվինկելին ձեռք բերելու համար առաջարկ է արել պորտուգալական ակումբին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Ակումբը չի կարողանում համաձայնության գալ «Սելտիկի» հետ՝ Գերի Հուպերի և «Սուոնսիի» հետ՝ Դենի Գրեմի տրանսֆերների համար:
Այս իրաիճակը «Նորվիչին» ստիպում է այլընտրանքային տարբերակ փնտրել:
«Սպորտինգի» 23-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»: Sky Sports.