«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խնդրել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին նոր ֆուտբոլիստներ գնել, ովքեր կօգնեն թիմին մրցաշրջանի մնացած հատվածում:
-Մենք այժմ թիմում կադրային խնդիրներ ունենք: Առաջին հերթին խոսքը գնում է այն հատվածների մասին, որոնք ուժեղացման կարիք ունեն:
Մրցաշրջանի այս հատվածում մենք ֆուտբոլիստներ ենք ուղարկել աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, իսկ մի քանի ֆուտբոլիստներ վնասվածք ունեն: Բացի դա իր դերն ունի նաև հոգնածությունը: Ֆիզիկական կարողություններն անսպառ չեն: Մենք խաղում ենք առանց հանգստի:
Այժմ պատրաստվում ենք օգտագործել նաև այլ ֆուտբոլիստների, սակայն հարց է՝ կկարողանա՞ն բարձր մակարդակով հանդես գալ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռաֆայել Բենիտեսը: