«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հաստատել է, որ իր ակումբը մոտ է Հարավային Կորեայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Յուն Սուկ Յունին ձեռք բերելուն:
Ինչպես հայտնում է ITV-ն, Ռեդնապն այս հայտարարությունն արել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Երեքշաբթի օրը «ՔՊՌ»-ն արդեն կիմանա՝ Սուկ Յունը ստանում է թույլտվություն Անգլիայում աշխատելու, թե ոչ:
Ավելացնենք, որ Հարի Ռեդնապի թիմն արդեն համաձայնության է եկել «Չուննամ Դրագոնս» ակումբի խաղացողի հետ: Յունի տեղափոխությանը խանգարում է միայն աշխատանքային վիզայի հետ կապված ձևականությունները: