«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է իր կարծիքը ավագ Սթիվեն Ջերարդի կարևորության մասին թիմի համար:
-Սթիվեն Ջերարդը եզակի ֆուտբոլիստ է: Երբ նա «Օլդհեմի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ, տպավորություն ստեղծվեց, որ նրան ուղարկել են երկնքից մեզ օգնելու համար: Նրա հայտնվելուց հետո թիմի խաղը փոխվեց լրիվ այլ մակարդակի:
Ցավոք սրտի, այս պահին չեմ կարող ասել, որ մենք կարող ենք և առանց Ջերարդի: Որովհետև ես դրան չեմ հավատում:
Ջերարդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, նա զգալիորեն բարելավում է թիմի խաղային որակը և վարակում ոգևորությամբ:
Երբ մենք նրա հետ վերջին անգամ խոսեցինք պայմանագիրը երկարաձգելու մասին, նա ցանկություն հայտնեց սպասելու մինչև մրցաշրջանի ավարտը և տեսնելու, թե ինչպես կընթանան գործերը: Սակայն, համոզված եմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը այդ հարցը դեռ կքննարկենք,- հայտնել է Ռոջերսը:
Ավելացնենք, որ Ջերարդի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2014 թվականին: