«Տոտտենհեմը» թույլատրել է կիսապաշտպան Թոմ Հադլսթոունին բանակցություններ վարել «Ֆուլհեմի» հետ:
«Ֆուլհեմը» փորձում է ուժեղացնել կազմը տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
26-ամյա անգլիացու հետ պայմանագիրը դեռ չի կնքվել, սակայն կողմերը սպասում են, որ բանակցությունները առաջխաղացում կունենան:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Ֆուլհեմը» պատրաստվում է վարձակալել «Միլանի» ֆուտբոլիստ Ուրբի Էմանուելսոնին: