«Ուիգանը» պաշտոնապես հաստատել է Պոլ Շարների վերադարձը ակումբ: Նրան վարձակալել էր «Համբուրգը» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
32-ամյա ավստրիացին դարձավ «Ուիգանի» 4-րդ նորեկը հունվար ամսին Ռոջեր Էսպինոզայից, Անխելո Էնրիկեսից և Խոել Ռոբլեսից հետո:
Մրցաշրջանի մյուս հատվածը Շարները, որն առանձնանում է իր ունիվերսալությամբ, կգործի որպես կենտրոնական պաշտպան: Հենց այս դիրքն էլ այսօր համարվում է Ռոբերտո Մարտինեսի թիմի խնդիրներից մեկը:
Շարներն իր կարիերայի ընթացքում «Ուիգանի» կազմում անցկացրել է մոտ 150 հանդիպում: