«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հնարավոր է վնասվածքի պատճառով բաց թողնի դեռ 3 շաբաթ: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Հիշեցնենք, որ Կոմպանին վնասվածքը ստացել էր Անգլիայի գավաթի «Ստոկի» դեմ խաղի ժամանակ, որը տեղի ունեցավ անցած շաբաթ: Այդ իսկ պատճառով Կոմպանին չմասնակցեց երեքշաբթի օրը կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ հանդիպմանը Պրեմիեր Լիգայի շրջանակներում (0:0):
Այպիսով, «քաղաքայինները» ստիպված են մի քանի խաղ անցկացնել առանց Վենսանի: Նրա վերադարձը դաշտ նախատեսվում է փետրվարի 14-ին «Չելսիի» դեմ տնային խաղի ժամանակ: