Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին»:
«Սեյնտ Ջեյմս Պարկում» բավական դիտարժան խաղ ստացվեց: Առաջին խաղակեսում ավելի արդյունավետ գործեցին դաշտի տերերը:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց արգենտինացի Յոնաս Գուտյերասը՝ 1:0: Երկրորդ խաղակեսում «Չելսին» վերգտավ խաղը և կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: «Ազնվականներից» աչքի ընկան Ֆրենկ Լեմպարդը և Խուան Մատան:
68-րդ րոպեին «կաչաղակներից» աչքի ընկավ օրեր առաջ «Նյուքասլ» տեղափոխված Մուսա Սիսոկոն՝ 2:2: Մուսան խաղավարտին դարձավ խաղի իսկական հերոս՝ հաղթական պարգևելով «Նյուքասլին»՝ 3:2:
«Նյուքասլը» հաղթեց 3:2 հաշվով:
Գոլեր. Գուտյերաս՝ 41ր, Լեմպարդ՝ 55ր, Մատա՝ 61ր, Սիսոկո՝ 68ր, 90ր