«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարծում է, որ իր ակումբին պետք է Չեմպիոնների Լիգայի մշտական մասնակցություն, որպեսզի թիմում պահի իր լավագույն ֆուտբոլիստներին:
Կիրակի օրը «Վեստ Բրոմվիչի» հանդեպ տարած 0:1 հաշվով հաղթանակից հետո «Տոտտենհեմը» երրորդ տեղում գտնվող «Չելսիի» հետ միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի:
Այդ խաղում լոնդոնցիների հաղթական գնդակը խփեց Գարեթ Բեյլը: Հենց Գարեթ Բեյլն է գլխավորում ամռանը թիմը լքողների ցուցակը: Դրա համար Լյորիսը կարծում է, որ իրենք պետք է մշտապես հանդես գան Չեմպիոնների Լիգայում:
-«Տոտտենհեմում» լավ ֆուտբոլիստներ են հավաքվել: Մենք ցանկանում ենք նրանց հետ միասին հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Ցանկանում ենք այդ առաջնությանը մասնակցել յուրաքանչյուր մրցաշրջանում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղով ենք գնում,- ասել է Լյորիսը: Daily Mirror