«Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստները պատրաստվում են հարձակվող Պիտեր Օդեմվինգիեից պահանջել ներողություն խնդրել, երբ նա վերադառնա թիմի հետ մարզումներին:
The Telegraph-ի փոխանցմամբ ակումբի տարեց խաղացողները մինչև հիմա բարկացած են Օդեմվինգիեի վրա անցած շաբաթվա պահվածքի համար: Ինչպես հայտնի է, այդ ժամանակ Պիտերը քննադատել էր ակումբի ղեկավարությանը թվիթերով և առանց թույլտվության մեկնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» բազա, որպեսզի իրականացնի իր տրանսֆերը «Լոֆտուս Ռոուդ»:
31-ամյա նիգերիացին չմասնակցեց «Տոտտենհեմի» հետ խաղին անցած հանգստյան օրերին: Արդեն երկուշաբթի օրը նա մարզվել էր, սակայն անհատական գրաֆիկով, իսկ հինգշաբթի օրը նա պետք է մարզվի ամբողջ թիմի հետ:
Ենթադրվում է, որ Պրեմիեր Լիգայի հաջորդ խաղից առաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 11-ին «Լիվերպուլի» դեմ, «Վեստ Բրոմվիչի» խաղացողները ներողություն կպահանջեն Պիտերից: