«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել: Անգլիական ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
Անցած մրցաշրջանում 45-ամյա մասնագետը հրաժարվեց գլխավորել «ազնվականներին» և երկարաձգեց պայմանագիրը գերմանական ակումբի հետ մինչև 2016թ-ը: Այժմ «Չելսին» պատրաստվում է նոր առաջարկ անել Կլոպին:
«Բորուսիան» արդեն հայտնել է, որ Կլոպի հեռանալու դեպքում նրանք ակումբ կհրավիրեն իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչին:
Ավելացնենք, որ «Չելսիի» ուշադրության կենտրոնում են նաև Ժոզե Մոուրինյոն, Դևիդ Մոյեսը և Մանուել Պելեգրինին: