«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլն առաջիկա երկուշաբթի օրը կվերադառնա մարզումներին:
Կաբուլն օգոստոսին վիրահատել էր ծունկը, որի պատճառով էլ ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր ընդամենը 1 հանդիպում: Խաղացողի վերադարձը դաշտ ծրագրված էր հունվարի կեսերին, մինչդեռ մի շարք խնդիրների պատճառով նա ստիպված էր հետաձգել իր վերադարձը մինչև փետրվար:
-Երկուշաբթի օրը նա կանցկացնի իր առաջին մարզումը օգոստոսից հետո, այդ իսկ պատճառով արժի լինել շատ զգույշ:
Յունեսը պետք է օգնի իր թիմակիցներին, սակայն հաշվի առնելով նրա վերադառնալու հսկայական պատրաստակամությունը՝ մենք հույս կունենանք, որ երկու-երեք շաբաթից վերջապես կկարողանանանք նրա վրա հույս դնել,- հայտնել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: