Հաջորդ ամռանը «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հնարավոր է տեղափոխվի «Ֆիորենտինա»:
Տորրեսը, որը Ռաֆայել Բենիտեսի գալուց հետո կարծես թե արթնացել էր, այժմ նորից խաղում է անարտահայտիչ և վերջին 11 խաղերում խփել է ընդամենը 1 գնդակ:
Ֆերնանդոյի վատ մարզավիճակը ստիպեց «ազնվականներին» հունվարին ձեռք բերել Դեմբա Բային «Նյուքասլից», բացի այդ Տորրեսն անձամբ չհրավիրվեց Իսպանիայի ազգային հավաքական:
Ակնհայտ է, որ ամռանը «Չելսին» կփորձի ուժեղացնել հարձակման գիծը՝ ձեռք բերելով կա´մ Ռադամել Ֆալկաոյին, կա´մ Էդինսոն Կավանիին, կա´մ Գոնսալո Իգուաինին: Եվ սա հնարավոր է վերջ կդնի իսպանացու կարիերային լոնդոնյան ակումբում:
Տորրեսին գնելու առաջարկ է պատրաստում «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը հույս ունի օգտվել հենց Ֆերնանդոյի` ստեղծված իրավիճակը փոխելու հետաքրքրվածությունից: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը: