«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Լոիկ Ռեմին ամբողջապես ապաքինվել է և կարող է մասնակցել շաբաթ օրը «Սուոնսիի» հետ խաղին:
Հիշեցնենք, որ անցած ամիս 8 մլն ֆունտով «Մարսելից» տեղափոխոխվելով «ՔՊՌ»՝ Ռեմին մասնակցել է ընդամենը 2 խաղի:
Առաջ լուրեր հայտնվեցին, որ ֆրանսիացու ապաքինման համար կպահանջվի երկու ամիս: Սակայն Ռեդնապը հայտնել է, որ Ռեմիի վերականգնումը գործնականում ավարտվել է և բոլոր շանսերը կան, որ նա թիմի հետ կուղևորվի հարավային Ուելս:
-Նա արդեն ապաքինվել է և մասնակցում է մարզումների,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: