«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը չի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին վնասվածքի պատճառով:
«Զինագործների» ավագ Վերմալենին դեռ անհանգստացնում է կոճը, և բելգիացու կորուստը կարող է մեծ խնդիր դառնալ Վենգերի թիմի համար: Չէ՞ որ Ֆրանսիայի ազգային հավաքականից սրունքի մկանների վնասվածքով է վերադարձել և նրա փոխարինող Լորան Կոսելնին:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, Վենգերն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Վերմալենը հաստատ չի մասնակցելու առաջիկա խաղին, իսկ Կոսելնիի մասնակցության հարցը կորոշվի վերջին րոպեին: Լորանի նախնական հետազոտության արդյունքները հուսադրող են:
Բացի այդ, «Արսենալի» հիվանդանոցում է դեռ գտնվում ձախ պաշտպան Կիերան Գիբսը, որը կարող է բաց թողնել երկու ամիս: Իսկ ահա Աարոն Ռեմսին և Ֆրանսիս Կոկլենը պետք է ժամանակին ապաքինվեն: