«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը իր երեք հարձակվողների առաջ խնդիր է դրել. ընթացիկ մրցաշրջանում Ռոբին վան Պերսին, Ուեյն Ռունին և Խավիեր Էրնանդեսը պետք է խփեն 25-ական գնդակ:
Այս մրցաշրջանում «Յունայթեդը» ցուցադրում է ամենաբարձր արդյունավետությունը: «Մանկունյանցիները» Պրեմիեր Լիգայի 25 խաղում խփել են 60 գնդակ:
Այս պահին վան Պերսին, Ռունին և Չիչարիտոն միասին խփել են 39 գնդակ, սակայն նրանց գլխավոր մարզիչը պահանջում է այդ թիվը հասցնել նվազագույնը 75-ի:
-Եթե մեր երեք հարձակվողները խփեն գոնե 25-ական գնդակ, ապա տիտղոսը նվաճելու մեր հնարավորությունները մեծ կլինեն: Մինչև հիմա նրանք լավ են գործում:
Ռունին ունի 13 գոլ, Խավիեր Էրնանդեսը՝ 14, իսկ Ռոբինն արդեն 22: Առջևում մենք դեռ 13 հանդիպում ունենք Պրեմիեր Լիգայում, և հուսամ մի քանի գավաթային հանդիպումներ ևս, այդ իսկ պատճառով նրանք ունեն բավական ժամանակ, որպեսզի հասնեն դրված նպատակին,- հայտնել է Սէր Ալեքսը: Goal