«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը բաց կթողնի ևս երկու շաբաթ ծնկի վնասվածքի պատճառով:
38-ամյա Սքոուլզը թիմի հետ չմեկնեց Մադրիդ՝ մասնակցելու «Ռեալի» դեմ խաղին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում: Վետերանը շարունակում է ապաքինվել և երկուշաբթի օրը «Ռեդինգի» դեմ խաղին նույնպես չի մասնակցելու:
-Սա ծնկի վնասվածք է, և մենք մի փոքր անհանգստացած ենք: Առաջիկա շաբաթ մենք կփորձենք այլ բուժում: Հավանաբար, նա դաշտ կվերադառնա երկու շաբաթից,- հայտնել է «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: The Telegraph