«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչ նպատակներ ունի իր թիմն ընթացիկ մրցաշրջանում:
-Չեմ կարծում, որ այժմ պայքարն ընթանալու է չորրորդ տեղի համար: «Չելսին» առաջ է մեզնից ընդամենը 2 միավորով:
«Արսենալի», «Տոտտենհեմի» և «Չելսիի» միջև կարող է լուրջ պայքար սկսվել երրորդ հորիզոնականի համար: Եվ այս պայքարը կարող է շարունակվել մինչև մրցաշրջանի ավարտը:
Մենք պատրաստ ենք դրան: Մենք կարողանում ենք չհանձնվել և պայքարել մինչև խաղի վերջին վայրկյանները: Կկարողանանք պայքարել նաև մինչև մրցաշրջանի ավարտը,- ասել է Վենգերը: