«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել դա Սիլվան կարծիք է հայտնել կիսապաշտպան Ռայան Գիգգսի խաղի մասին:
-Գիգգսը պարզապես անհավանական ֆուտբոլիստ է: Յուրաքանչյուր խաղին նա ներդնում է առավելագույնը, գոլային փոխանցումներ է կատարում, խփում է: Բացի այդ նա արդյունավետ է գործում մարզումների ժամանակ: Նա իսկապես սիրում է ֆուտբոլ:
Ռայանը կիսում է մեզ հետ իր փորձը, թիմակիցներին վստահություն է ներշնչում: Եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա նա մոտենում է քեզ և օգնում: Հատկապես սա վերաբերվում է երիտասարդ խաղացողներին,- ասել է Ռաֆայելը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղը (0:2) դարձավ 999-րդը Գիգգսի համար պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: