«Չելսիում» ներքին կոնֆլիկտ է հասունանում գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և ակումբի ֆուտբոլիստների միջև: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ երկուշաբթի օրը առավոտյան մարզումից առաջ Բենիտեսը հավաքել է բոլոր խաղացողներին միայն այն բանի համար, որպեսզի քննադատի նրանց:
Ականատեսների խոսքերով իսպանացի մասնագետը հայտնել է իր հիասթափությունը թիմի խաղից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ: Այս խաղում «ազնվականները» 2:0 հաշվով պարտվեցին: Բացի այդ մասնագետը հարցականի տակ է դրել ֆուտբոլիստների՝ խաղալու ցանկությունը:
«Չելսիի» երկու կամ երեք խաղացողներ փորձել են առարկել Բենիտեսին՝ ասելով, որ անցած մրցաշրջանում հենց այս թիմն է հաղթել Չեմպիոնների Լիգան: Նրանք նաև հայտնել են մարզչին, որ անհաջող արդյունքների համար միայն իրենց մեղադրել պետք չի:
Ավելացնենք, որ «Չելսին» առաջվա պես չի կարողանում վերականգնել ուժերը: Արդեն վաղը երեկոյան «ազնվականներին» սպասվում է «Միդլսբրոյի» հետ հանդիպումը Անգլիայի գավաթի 5-րդ փուլի շրջանակներում: