«Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը հայտնել է, որ իր ակումբն այժմ ի վիճակի է մրցակցել Պրեմիեր Լիգայի ամենահարուստ ակումբների հետ տրանսֆերային շուկայում:
Երկուշաբթի օրը «Արսենալը» հայտարարեց 17.8 մլն ֆունտ շահույթի մասին 2012/2013 մրցաշրջանի առաջին կեսի համար: Այժմ բանկում «զինագործներն» ունեն 123.3 մլն ֆունտ:
Ակումբի ֆինանսական առաջխաղացմամբ ոգևորված՝ Հիլլ-Վուդը հայտնել է, որ այժմ «Արսենալը» կարող է մրցակցել մյուս գրանդների հետ՝ նույնիսկ երբեմն ավելին վճարելով անհրաժեշտ խաղացողների համար:
-Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ կարող ենք մրցակցել շատ այլ ակումբների հետ: Եթե կա մեկը, ում մենք իսկապես ցանկանանք ձեռք բերել, ապա գինը երկրորդային կլինի:
Հասկանում եմ երկրպագուներին, որոնք ուզում են, որ մենք հաղթենք ամեն ինչ: Ես նույնպես դա եմ ուզում: Մինչդեռ մենք ավելի լավ ենք ամեն ինչ տեսնում, քան մարդկանց մեծամասնությունն իրենց տեղերից,- հայտնել է «Արսենալի» նախագահը: Daily Star