The Times հեղինակավոր պարբերականը պնդում է, որ «ՊՍԺ»-ն շատ գրավիչ՝ 40 մլն ֆունտի չափով, առաջարկ է անելու «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար:
Ռոբին վան Պերսիի գալուց հետո Ուեյնի աստղը կորցրել է իր նախկին շքեղությունը: Ռունին ստիպված է ընդունել, որ նա այլևս թիմի առանցքային խաղացողը չէ:
Այս մրցաշրջանում Ռունին խփել է 13 գոլ, որոնցից 10-ը վերջին 13 հանդիպումներում: Հենց Ուեյնն է «մանկունյանցիների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ 250 հազար ֆունտ աշխատավարձով:
Ըստ պարբերականի, «ՊՍԺ»-ն ցանկանում է Ռունիին տեսնել որպես Զլատան Իբրահիմովիչի խաղընկեր: