«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը աշխատանքից չի ազատվելու այն սուր հայտարարությունների համար, որն արել էր մամլո ասուլիսի ժամանակ՝ Անգլիայի գավաթի «Միդլսբրոյի» հետ կայացած խաղից հետո (0:2):
52-ամյա մասնագետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով և այսօր մարզում է անցկացնելու թիմի հիմնական կազմի հետ: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Բացի այդ տուգանքի մասին նույնպես խոսք չկա:
Հիշեցնենք, որ Բենիտեսի պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ ցանկացած դեպքում ամռանը հեռանալու է ակումբից: