Corriere dello sport պարբերականի հաղորդմամբ Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Ահարոն Լենոնին:
Աղբյուրի հաղորդմամբ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15-20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Լենոնը անցած տարի լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց 4 տարով:
Լենոնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: