«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը խոստովանել է, որ նրան դուր է գալիս Մոուրինյոյի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու գաղափարը:
Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»: Այդ խաղում երկրպագուները ոչ միայն հորդորում էին Ռաֆայել Բենիտեսին անհապաղ հեռանալ ակումբից, այլև երգում էին Մոուրինյոյի անունը:
Մոուրինյոյի գլխավորությամբ «ազնվականները» 2-ական անգամ հաղթեցին Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը: Չեխը հասկանում է, թե ինչու են երկրպագուները ցանկանում Ժոզե Մոուրինյոյի վերադարձը:
-Մենք ֆանտաստիկ հաջողությունների ենք հասել նրա հետ, այնպես որ ինչո՞ւ ոչ: Նա ֆանտաստիկ մարզիչ է:
Իհարկե, երկրպագուները երգում են նրա անունը: Ժոզե Մոուրինյոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել ակումբում, և մարդիկ նրան այստեղ սիրում են, նա վաստակել է այդ:
Այսպես էլ պետք է լիներ: «Սթեմֆորդ Բրիջում» մարդիկ պետք է հարգեն խաղացողներին և նախկին խաղացողներին,- հայտնել է Չեխը Daily Star պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: