«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:
29-ամյա հարձակվողը մարզումների ժամանակ ոտքի վնասվածք է ստացել: Սկզբում ակումբի բժշկական անձնակազմը մտածում էր, որ կարող է պատռվածք լինի: Այդ դեպքում Բենթը բաց կթողներ 2 ամիս:
Սակայն ռենտգեն ախտորոշումից պարզ է դարձել, որ պատռվածք չկա: Այսպիսով սպասվում է, որ ֆուտբոլիստը կապաքինվի մինչև մարտի 30-ին կայանալիք «Լիվերպուլի» հետ խաղը:
Բացի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից Բենթը բաց կթողնի նաև «ՔՊՌ»-ի և «Ռեդինգի» հետ հանդիպումները: