Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ այսօր «աշխարհը կանգ է առնելու» «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին հետևելու համար:
Երեքշաբթի երեկոյան «Յունայթեդն» ու «Ռեալը» կվիճարկեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիրը: Այս գրանդ ակումբներից մեկը ստիպված է լինելու լքել առաջնությունը: Մոուրինյոն վստահ է, որ բառացիորեն ամբողջ աշխարհը հետևելու է «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղին: Մինչդեռ Ժոզեն չի գուշակում խաղի ելքը:
-Ով գիտի, թե ինչն է որոշիչ լինելու: Սա միլիոնավոր դոլարների հարց է: Աշխարհը կանգ կառնի հանուն այդ խաղի:
«Յունայթեդը» ֆանտաստիկ անդյուքներ է գրանցում, լավագույնն այս մրցաշրջանում: Սակայն և մենք էլ գտնվում ենք լավ մարզավիճակում 2013 թվականին: Մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել:
Նրանք արդեն մի քանի ամիս է՝ չգիտեն, թե պարտությունն ինչ է: Նրանք Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում են և արդեն մարտին փաստացիորեն կդառնան Պրեմիեր Լիգայի չեմպիոնը:
Թվում է՝ սա ոչ թե խաղ է, այլ եզրափակիչ,- հայտնել է Մոուրինյոն: BBC