• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայք Ֆելան. «Ֆուտբոլիստները շատ հիասթափված են, իսկ մարզիչը պարզապես լի է զգացմունքներով»

Մայք ՖելանՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան խաղից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնական Մայք Ֆելանը խոստովանել է, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն այն վիճակում չէ, որ պատասխանի լրագրողների հարցերին:

«Մանկունյանցիները» 1:2 հաշվով պարտվեցին արքայական ակումբին և դուրս մնացին հետագա պայքարից: Ակնհայտ է, որ այս փաստը շատ է վշտացրել Սէր Ալեքսին և իր սաներին: Դեռ խաղի ընթացքում մասնագետը դժգոհություն հայտնեց Նանիի հեռացումից, որն էլ հենց վճռեց խաղի ելքը: Հետխաղյա մամլո ասուլիսին Սէր Ալեքսը պարզապես չեկավ: Նրան փոխարինեց Ֆելանը, որն էլ պատմեց հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:

-Այն, որ ես եմ այստեղ նստած և ոչ թե մարզիչը, շատ բան է ասում: Ֆուտբոլիստները շատ հիասթափված են, իսկ մարզիչը պարզապես լի է զգացմունքներով:

Մենք բոլորս ականտես եղանք զարմանալի որոշման, որը չափազանց խիստ էր, հատկապես խաղի այդ պահին:

Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակեինք խաղալ և դիմակայել «Ռեալին», որն իհարկե շատ դժվար էր:

Ենթադրում էինք, որ լավ մարտավարություն ենք ընտրել: Մեզ լավ էինք զգում 0:0 հաշվի ժամանակ, իսկ ընդմիջումից հետո գոլ խփեցինք, որն ամրապնդեց մեր դիրքերը:

Դրանից հետո էլ մենք վերահսկում էինք խաղը, գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեինք, սակայն Նանիի կարմիր քարտից հետո խաղն ամբողջովին փոխվեց,- հայտնել է Ֆելանը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր