«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր զգացմունքների մասին «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի ժամանակ:
Երեկ երեկոյան արքայական ակումբը հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում: Երկու ակումբների միջև կայացած հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով, իսկ «Յունայթեդը» դուրս մնաց հետագա պայքարից:
-Ես չտոնեցի «Յունայթեդի» դարպասին խփած գնդակը՝ հարգելով ակումբին և երկրպագուներին: Սա իմ երկրորդ տունն է, որտեղ առաջվա պես խաղում և աշխատում են ինձ թանկ մարդիկ: Այստեղ ես շատ երջանիկ եմ եղել:
Ես իմ աշխատանքն եմ կատարել: «Ռեալը» հաղթեց: Շատ գոհ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց: Հիանալի զգացմունքներ ունեի, սակայն պարզապես չեմ կարող արտահայտել դրանք այստեղ,- ասել է Ռոնալդուն: