«Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը հայտնել է, որ ակումբի գլխավոր նպատակն այս պահին Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելն է:
-Մեզ համար շատ կարևոր է ավարտել ընթացիկ մրցաշրջանը լավագույն քառյակում: Ակումբային փիլիսոփայությունը հիմնված է ակումբի հաջող մասնակցությունների վրա տարբեր առաջնություններում: Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի «Չելսին» հաջորդ մրցաշրջանում մասնակցի Չեմպիոնների Լիգային:
Բենիտեսի գալու առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ նա ժամանակավոր է նշանակված այդ պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտը:
Այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ մեր աշխատանքի վրա, իսկ մրցաշրջանի ավարտին մենք հանգիստ կնստենք և կգնահատենք ակումբի արդյունքները,- հայտնել է Գուրլեյը: ITV