«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորն ամենայն հավանականությամբ բաց է թողնելու Եվրոպա Լիգայի շրջանակներում կայանալիք խաղը «Ինտերի» դեմ: Նա վնասվածք ունի:
Ինչպես հայտնում է Evening Standard պարբերականը, Ադեբայորը չի մասնակցել չորեքշբաթի առավոտյան կայացած մարզմանը: Ըստ երևույթին Ադեբայորին դեռ անհանգստացնում է ծնկի վնասվածքը, որի պատճառով նա ամբողջությամբ չմասնակցեց «Արսենալի» հետ խաղին:
Բացի այդ կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, որը նույնպես վնասվածք էր ստացել նախորդ հանգստյան օրերին, մասնակցել է մարզմանը առանց որևէ սահմանափակման: Հնարավոր է, որ այսօր խաղին չմասնակցի նաև Կլինտ Դեմփսին, որն ապաքինվում է սրունքի մկանների վնասվածքից: