Daily Mirror-ի հաղորդմամբ, «Ռեդինգի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել «Սուիդոն Թաունի» նախկին մարզիչ Պաոլո Դի Կանիոն:
Հիշեցնենք, որ երեկ «Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը որոշեց հեռացնել Բրայան Մակդերմոտտին: Որոշումը կայացվեց «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո:
Այս պահին ակումբի ղեկավարությունը նոր մարզիչ է փնտրում: Լուրերի համաձայն ակումբը բանակցություններ է վարում «Սուիդոն Թաունի» նախկին մարզիչ Դի Կանիոյի հետ:
Նշենք, որ թեկնածուների թվում է նաև «Վեստ Հեմի» և «Չարլթոնի» նախկին մարզիչ Ալան Կերբիշլին:
Բացի դա, ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Մակդերմոտտի հետ ակումբը լքել է նրա օգնական Նայջել Գիբսը: Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կխաղա ակադեմիայի մարզիչ Իմոն Դոլանի գլխավորությամբ: