«Արսենալը» անգլիական միակ ակումբն է, որը դեռ շարունակում է իր ելույթները Չեմպիոնների Լիգայում: Արսեն Վենգերի սաները այսօր 1/8 եզրափակչի պատասխան խաղում կմրցեն «Բավարիայի» դեմ:
Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է «Բավարիայի» 1:3 հաշվով հաղթանակով և հաշվի առնելով «զինագործների» այսօրվա խաղային մակարդակը, կարելի է ասել, որ գերմանական ակումբը գործնականում ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը:
Վենգերը այս խաղի համար իր հետ համեմատաբար թույլ կազմ է վերցրել: Լոնդոնցիների գլխավոր նպատակն է վերադառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակ: Այսօրվա խաղին վնասվածքի պատճառով չեն կարողանա մասնակցել Ջեկ Ուիլշերը, Լուկաս Պոդոլսկին և Բակարի Սանյան: Իսկ հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնին հանգստանալու հնարավորություն է ստացել:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1